Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Էլմոն Ժամկոչյանի պատմությունը
1888 թ., Վան
Աշոտ Խաչիկյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր վանեցի Էլմոն տատի պատմածը: Նա պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրք ասկյարներից մեկը նկատել է՝ քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցել, քաշել է գլխաշորը, տեսել, որ տղա է գլխաշորի տակ: Տղային գլխիվայր կախել են ծառից, նրա ու ամբողջ քարավանի աչքի առաջ բռնաբարել քրոջը, այնուհետև մաշկել տղային:
«1917թիվ. մահամերձ Էլմոն տատս ձեռքս բռնեց և ասաց.
-Աղջի’կս, իմ մուրազը մնաց անկատար, եթե քո բախտը բերի, խնդրում եմ իրականցրու այն… Երնեկ մի թուրք ասկյար լիներ, գցեի բերնի վրա և կտրեի կոկորդը, նրա արյունով հինգ խաչ անեի ճակատիս:
Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես դաժան երազանքներ ուներ տատս: 1915 թվի ամռանը (պատմում էր տատս), դուրան դաշտով մեզ` հայերիս, մոտ հինգ հարյուր մարդ (ծերունիներ,երեխաներ,կանայք) քշում էին դեպի ինչ-որ տեղ՝ մահվան: Որոշ ժամանակ անց, թուրք ասկյարներից մեկը նկատեց, որ քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցավ, քաշեց գլխաշորը, տեսավ, որ տղա է գլխաշորի տակ: Մեզ կանգնեցրին, բոլորիս հրամայեցին նստել, ամբողջ դաշտում մեկ ծառ կար, այդ ծառը Տիգրանի (թաքնված տղայի) գրողը եղավ:
Տիգրանին գլխիվայր կախեցին ծառից, որից հետո Տիգրանի մորը և բոլորիս ծեծելով նստեցրին ծառի չորս կողմը: Վեց ասկյարներ մեր աչքի դեմ բռնաբարեցին, տանջեցին Տիգրանի 14 տարեկան քրոջը:
Եթե որևէ մեկը չնայեր մազերից բռնում հետ էին քաշում, որպեսզի այդ ահավոր տեսարանը տեսնեինք…
Աղջկան կիսամեռ շպրտեցին մեզ վրա, գլխաշորերով փաթաթեցինք, ինչից հետո շարունակեցին Տիգրանի չարչարանքները: Երկու ասկյար դանակներով սկսեցին մաշկազերծել Տիգրանին` ճաներից դեպի վերև: Մինչև հիմա նրա ձայնը իմ ականջների մեջ է, դուրս չի գալիս: Տիգրանը անմարդկային ձայներ էր հանում, երկու ոտքերը մաշկազերծ անելուց հետո տղան չդիմացավ, մահացավ… Տիգրանը ընդամենը 17 տարեկան էր.. Նրան ես համարում էի իմ 5-րդ մահացած երեխան,ես այդպես էի զգում: Իմ չորս մահացած երեխաներին դաշտում հողը ճանկռում էինք և մեջը դնում, իսկ Տիգրանը մնաց ծառից կախված, թույլ չտվեցին թաղենք…
-Ես մեռնում եմ, գնում եմ իմ երեխաների մոտ, բայց Տիգրանի ձայնը իմ ականջների մեջ է…
Պատմությունը Էլմոն տատը պատմել էր իր աղջկան: Իր աղջիկը Էլմոնի թոռանն էր պատմել` Վանուհի Մուրադյանին, որն այժմ 73 տարեկան է: Տատս պատմեց ինձ»: