| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ եզդիների նախապապերի հասած տեղեկությունների, եզդիների հանդեպ քրդական կազմակերպությունների կողմից սպանդեր են տեղի ունեցել բոլոր ժամանակներում, իսկ վերջին ցեղասպանությունը, որը շարունակվում է մինչ այսօր` 74-րդն է.
« Ես չեմ հասկանում ինչ է կատարվում, մարդկանց են գնդակահարում, որ իսլամ ընդունեն: Ինչ է, ամբողջ աշխարհը հո մուսուլման չի՞ լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Բանախոսի հավաստմամբ ընդհամենը երեք օր առաջ քրդերը 81 կնոջ են բռնաբարել և հետո գնդակահարել, սպանում են նաև երեխաներին և մեծահասակներին` բոլոր եզդիներին անխտիր:
Եզդիների միության նախագահը բարկացած է, չի կարողանում ընդունել, թե իրչպե՞ս կարելի է մարդկանց ստիպել, որ ամբողջ աշխարհը ընդունի իսլամը.
«Թքեմ ես դրանց երեսին, ինչպես կարելի է կրոնը պարտադրել, ինչպես են դրանք դաստիարակվել»,-նշեց Ազիզ Թամոյանը:
Մյուս բանախոս եզդիների հոգևոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը կոչ է անում բոլոր հոգևոր առաջնորդներին լինել եզդիների կողքին.
«Եզդի ազգը ապրում է իր կրոնով, հավատով: Մենք երբեք ոչ մի ազգի, կրոնի դեմ չենք եղել: Մենք ընդունում ենք Աստծու տված հավատը»,-ասաց հոգևոր առաջնորդը:
Շեյխ Բրո Հասանյանը կատարվածը իսկական ցեղասպանություն է համարում և դատապարտում է բոլոր քրդերին, ովքեր բարբարոսաբար սպանում են իրենց ազգակիցներին: