կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 10:33
Հասարակություն

Վայոց ձորում գայլը հարձակվել է մարդկանց վրա. 5 տուժածներ հոսպիտալացվել են

Վայոց ձորում գայլը հարձակվել է մարդկանց վրա. 5 տուժածներ հոսպիտալացվել են
Մարտի 24-ին` ժամը 16.55-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ, ովքեր տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Ս. Ս.-ը և Ա. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: