| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 29-ից հուլիսի 4-ը Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բացառիկ ցուցահանդես կանցկացվի: Այն կրում է «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
Ցուցահանդեսում հիմնականում ներկայացվելու են Ցեղասպանության թեման լուսաբանող հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ՝ բերված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև՝ Փարիզի Նուբարյան գրադարանից: Առանձին բաժին կնվիրվի Ավրորա Մարդիգանյանի կենսագրությանը:
Ինչպես ArmenianGenocide100.org-ին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառումը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովի հետ համագործակցությամբ:
Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից տեղի է ունենալու ցուցահանդեսի հանդիսավոր բացումը` ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ: Փարիզի քաղաքապետարանի կողմից հասարակական վայրերում և մետրոյում՝ շուրջ 1000 ցուցավահանակի վրա, կտեղադրվի միջոցառման ազդագիրը: