|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ»-ը գրում է․ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը սեփական օրակարգի շրջանակներում ուրբաթ օրը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Լաչինի միջանցքի թեմայով։ Լսումներին, բնականաբար, մասնակցելու է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Բայց ՔՊ-ի մասով դեռ որեւէ արձագանք չկա։ Որպես կանոն՝ իշխանությունն ընդդիմության նախաձեռնություններին վերջին պահին է արձագանքում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ մոտ 100 հոգի մարդ է հրավիրված, որոնց թվում՝ ոլորտային փորձագետներ, դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ, արտախորհրդարանական կուսակցություններից ներկայացուցիչներ։ Լսումների ավարտին, որպես արդյունք, նաեւ հայտարարության տեքստ է հրապարակվելու։ Լսումների նպատակն է՝ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել միջանցքի փակման եւ դրա բերած ծանր հետեւանքների վրա։