|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` մայիսի 23-ին, Թուրքիայում կբացվի մայրենի լեզվով մշակութային իրավունքների համար պայքարի թեմայով ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է Gazete Duvar լրատվական կայքէջը:
Աղբյուրի համաձայն` 1990-ականներից մինչ օրս Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների պահպանման ուղղությամբ պայքարի թեմայով սույն ցուցահանդեսը կրում է հետևյալ խորագիրը` «Մի լեզվի հետքերով. 90-ականներից մինչ օրս մշակութային ոլորտում պայքարը մայրենի լեզվի պահպանման նպատակով»: Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա հունիսի 17-ը Ստամբուլի «Քարշը սանաթ» սրահում:
Ցուցահանդեսում ներկայացված կլինեն վերջին 30 տարիներին այդ բնագավառում կատարված աշխատանքները: Այն առավելապես կենտրոնացած կլինի չերքեզերենի, արևմտահայերենի, հայոց լեզվի Համշենի բարբառի, քրդերենի և լազերենի պահպանման ուղղությամբ արված քայլերի վրա:
Անցյալ տարվա տվյալներով` Թուրքիայի տարածքում խոսվող շուրջ 20 լեզու լիովին վերացման վտանգի տակ է: Դրանց շարքում են նաև արևմտահայերենը, Համշենի բարբառը, պոնտական հունարենը, ասորերենը, աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը և այլ լեզուներ ու բարբառներ:
Մելինե Անումյան