|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով:
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն:

Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները,աերոտիեզերական տեխնոլոգիաները:
Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ:
2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն: