|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Yerkir.am-ին Ստեփանակերտի հոսպիտալից տեղեկացրին, որ վիրավորներին տեղափոխել են իրենց մոտ: Նշեցին նաև, որ զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում. տղային շտապ վիրահատել են: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր: