Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ-ական անդամ Գրիգոր Մինասյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրում շատ բան փոխվեց:
Դիմելով «Երկիր ծիրանի»-ին՝ Մինասյանն ասաց, որ այլևս հնարավոր չի լինելու էժանագին շոուներով հաջողության հասնել, քանի որ հասարակությունը մի քանի քայլով ավելի զարգացել է` այն իմաստով, որ պարզ է դարձել՝ ով է ընդդիմադիր, ով միջանկյալ օղակ:
«Տիկի'ն Փսոտանջյան, Դուք գնացիք հրապարակ, բայց Ձեզ թույլ չտվեցին խոսք ասել: Թվում էր՝ Դուք տնից պիտի դուրս չգաք, այլ նստեք ու ստրատեգիա մշակեք՝ ինչ անել: Սակայն այսօր պարզ դարձավ, որ տիկին Փոստանջյանը հաստ կաշի ունի: Ի դժբախտություն Ձեզ՝ Փաշինյանն է դարձել ընդդիմադիր, իսկ Դուք նրան պարտվել եք: Կարծում եմ՝ պետք է ձեր մոտեցումները վերանայեք, քանի որ մեզ այստեղ պետք է առողջ ընդդիմություն»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև, որ ցավում է, որ Փոստանջյանի հետ նման դժբախություն տեղի ունեցավ.«Կարծում եմ, որ Դուք պետք է ցավ զգաք, որ Ձեզ տեղ չտվեցին հրապարակում, սակայն ցավը Ձեզ պետք է ավելի ուժեղ դարձնի»: