Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպառողների ազգային ասոցիացիայի անդամները դեմ են ալյուրը ֆոլաթթվով հարստացնելուն ու այդ օրենքի ընդունմանը:
Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հայթյանը այսօր լրագրողների հետ զրույցում նախ թվարկեց տասնյակ եվրոպական զարգացած երկրների անուններ, որոնք չեն մտել ալյուրի հարստացման գործընթացի մեջ: Չիլիում ու Նոր Զելանդիայում է իրականացվել ալյուրի հարստացման գործընթացը, որտեղ էլ կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է, համապատասխանաբար, երեք և երկու անգամ:
«Մեզ հայտնի է, որ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը կտրուկ հրաժարվել էր այդ գործընթացից»,- ասաց նա:
Ասոցիացիայի անդամները նշում էին, որ պարտադիր չէ հացի մեջ այդ հավելումներն ավելացնել, որովհետև այն մարդիկ, որոնց անհրաժեշտ է ֆոլաթթու, կարող են ձեռք բերել հատուկ սննդամթերք, որում այն պարունակվում է:
«Վիտամինների սպառումը իրենց բնական վիճակում շատ ավելի ապահով է ու արդյունավետ: Մեր մարմինն իրականում կարիք ունի ոչ թե սինթետիկ ֆոլաթթվի, այլ բնական ֆոլատի»,- ասացին ասոցիացիայի անդամները:
Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը նշեց. «Այս օրենքի ընդունումը կարող է հանգեցնել իսկական ազգային աղետի, որովհետև Չիլիում ու Կանադայում այն հանգեցրել է հաստ աղիքի քաղցկեղի: Բնական ֆոլաթթվի կարիքը ունի մարդու օրգանիզմը, բայց օրգանիզմը չի կարող կարիք ունենալ սինթետիկ ֆոլաթթվի, որը կարող է հանգեցնել բացասական հիվանդագին երևույթների»: