Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում երեկ տեղի ունեցավ Ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:7 հաշվով: Սլովակների կազմում 3-ական գոլի հեղինակ դարձան Ռիկը և Դրահովսկին, մեկ անգամ աչքի ընկավ Ռաֆաժը: Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլը հեղինակեց Հենրիկ Գրիգորյանը:
Այսօր տեղի կունենա 2-րդ տուրը: Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպման սկիզբը՝ 23:00-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքից