|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Քիչ առաջ Շվեդիայի Սկյովդե քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Իսրայել-Շվեդիա հանդիպումը: Շվեդիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով, ինչի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին տեղը:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Թուրքիայի և Սլովակիայի հավաքականները:
Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղերում 2 հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի՝ խփելով 12 և բաց թողնելով 6 գնդակ: Հայաստանի հավաքականի կազմում 3 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Հենրիկ Գրիգորյանը: