կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-23 22:54
Սպորտ

Ֆուտզալի հավաքականը պարտվեց

Ֆուտզալի հավաքականը պարտվեց
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում: Իսլանդիայում ընթացող խմբային մրցաշարում Հայաստանը 1:6 հաշվով պարտվեց տանտերերին: 11-րդ րոպեին հաշիվը բացեց Խորեն Զարգարյանը, սակայն հետագայում Հայաստանի հավաքականը 6 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Խմբի մյուս խաղում Լատվիան 4:0 հաշվով առավելության է հասել Հունաստանի նկատմամբ: Երեկ լատվիացիները 5:4 հաշվով հաղթել էին Իսլանդիային: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը 2:2 հաշվով էր ավարտել Հունաստանի հետ մրցավեճը: Հաջորդ փուլի իրավունք է ստանում միայն առաջին տեղում հայտնված հավաքականը, ուստի Հայաստանն արդեն ուղեգիր նվաճելու հնարավորություն չունի: Հունվարի 24-ին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին մրցելու է առաջատարի՝ Լատվիայի հետ: