Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ամերիկացի կոնգրեսականների երկկուսակցական խումբը նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում մեղադրում են Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների մեջ:
Պետդեպարտամենտին կոչ են արել «ուշադրություն դարձնել մարդու իրավունքների տագնապալի խախտումներին», որոնք կատարվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք: Կոնգրեսականները նշել են, որ Էրդողանն ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ղեկավարում են գրեթե 20 տարի: Թուրքական իշխանություններն օգտագործել են այս ժամանակը «դատական համակարգը թուլացնելու, հիմնական դաշնակիցներին ռազմական և հետախուզական պաշտոններում տեղավորելու, խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը ճնշելու և քաղաքական հակառակորդներին, լրագրողներին ու փոքրամասնությունների ներկայացուցիչներին ապօրինի բանտարկելու համար»:
Նամակում ասվում է, որ 2016 թվականից ի վեր, Թուրքիայում, քաղաքական ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում, ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել կամ բանտարկվել, իսկ ավելի քան 1,5 հազար հասարակական կազմակերպություններ դադարել են աշխատել: Բացի այդ՝ ձերբակալվել է Թուրքիայի երեք քաղաքացի, որոնք աշխատում էին ԱՄՆ պետդեպարտամենտում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նամակը ստորագրել են ավելի քան 170 օրենսդիրներ: Նրանք ակնկալում են, որ Վաշինգտոնը Անկարայի հետ հարաբերություններում չի անտեսի Թուրքիայի «նահանջները» ժողովրդավարությունից: Կոնգրեսականները պարտավորվել են այս հարցերի շուրջ աշխատել ԱՄՆ դիվանագետների հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նաև դժգոհ է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից: ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է ազատվել դրանցից: