|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ թիվ 306 բանաձեւը, որը Թուրքիայից պահանջում է հնարավորություն ընձեռել ազգային եւ կրոնական փոքրամասնություններին ազատորեն օգտվելու իրենց իրավունքներից, նաեւ ենթադրում է հայերի, ասորիների, հույների եւ քրիստոնյա փոքրամասնություններին պատկանող եկեղեցիների եւ եկեղեցական կալվածքների վերադարձ:
Այս այս կապակցությամբ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ-նամակներ է հղել ամերիկահայությանը` նրանց հորդորելով իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներից պահանջել` զորավիգ լինել բանաձեւի ընդունմանը: Այդ կոչերին միացել են նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմերի հոգեւոր առաջնորդները: Նրանք ներկա են լինելու վաղն անցկացվելիք լսումներին:
306-րդ բանաձեւի համահեղինակներն են հանրապետական Էդ Ռոյսն ու դեմոկրատ Հովարդ Բերմանը: Բանաձեւն ունի 35 համակիր:
Ի դեպ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես ձեռքերը ծալած չի նստել: Ամերիկայի թուրքական եւ ադրբեջանական համայնքներն ամեն ինչ անում են բանաձեւի ընդունումը ձախողելու նպատակով: