|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ այսօր ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Դ., ծնվ. 1988 թ.) մոտակայքից լսվել է պայթյունի ձայն (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել), կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ըստ shamshyan.com-ի՝ դեպի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, Տըլ մականունով` նախկինում դատված երիտասարդին, որին քիչ առաջ ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: