Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրզադան» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 13:00 սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 46 խցում բնակվող Անդրանիկը, որը, ըստ ՔԿՀ դատապարտյալների, «զոն նայող» է, դաժանորեն ծեծի է ենթարկել 41 խցի դատապարտյալ Գրիշային, ով առավել հայտնի է «Խուժան» մականունով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալների վեճը տեղի է ունեցել ժամը 13-ի սահմաններում, երբ կալանավորվածները դուրս են եկել զբոսանքի։ Հենց այդ վայրում «զոն նայող» Անդրանիկը գումար է պահանջել Գրիշայից՝ «Խուժանից», սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել Անդրանիկի «ռեպլիկներին»։ Եվ ըստ էության, Անդրանիկին դուր չի եկել Գրիշայի արհամարհական պահվածքը, և վերջինս զայրանալով՝որոշել է նրա հարցերը ուժի ճանապարհով լուծել։ Արդյունքում՝ դատապարտյալների միջև սկսվել է ծեծկռտուք, և Անդրանիկը դաժան ծեծի է ենթարկել Գրիշային։ Նշենք, որ դատապարտյալներից շատերն այն աստիճան վախեցած են եղել, որ համարձակություն չեն ունեցել միջամտելու՝ ըստ էության վախենալով հետագայում ամենակարող «նայող» Անդրանիկի հետ խնդիրներ ունենալուց։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատապարտյալների միջև տեղի ունեցած աղմկալի ծեծին ականատես են եղել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ռեժիմի պետի տեղակալ Անտինյանը և սոցիալ-հոգեբանների բաժնի պետի տեղակալը։ Բայց երբ պաշտոնյաները փորձել են կանխել դատապարտյալների ծեծը, Անդրանիկը նրանց ևս հարվածել է՝ ասելով. «Չհամարձակվեք մոտենալ, եթե մոտեցաք... (հայհոյանքներ-«Ժողովուրդ»)»։
Այսպիսով վիճաբանությունը ավարտվել է ՔԿՀ անվտանգության աշխատակիցների միջամտության արդյունքում, սակայն, ինչպես պարզեցինք, դատապարտյալ Գրիշան բավականին լուրջ վնասվածքներ է ստացել, և այս օրերին նրա դեմքը ամբողջությամբ կապտուկների մեջ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։