|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախակրթարաններում սովորեցնում են` յուրաքանչյուր երեխա ծնվում է մուսուլման Ստամբուլի Բայրամփաշա քաղաքապետարանը Նաիլ Ռեշիթի անվան նախակրթարան է ուղարկել մի շարք կրոնական պաստառներ, որոնց վրա գրված է` «Յուրաքանչյուր երեխա ծնվում է մուսուլման», «Ձեզնից ամենալավը Ղուրանը սովորող և սովորեցնողն է» և նմանատիպ այլ գրություններ. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Հայտնի է դարձել, որ նույն պաստառները երկուշաբթի ուղարկվել են նաև շրջանի մյուս դպրոցներ ևս: Ստամբուլում կրթության հարցերով զբաղվող պաշտոնյաներից Իզզեթ Իդեշն ասել է. «Անտեսելով յոթ տարեկան երեխաների կրոնը, հավատքն ու ինքնությունը` փորձում են ծայրահեղ իսլամ ներարկել: Մենք հավատում ենք, որ մեր աշակերտները հավուր պատշաճի գիտելիքներ են ստանում: Մենք շարունակելու են հետևել այս հարցին»:
Իդիշը հայտնել է նաև, որ դիմել են համապատասխան միջոցների, և խոստացել է, որ կշարունակեն պայքարել` հանուն ժողովրդավար գիտելիքի: