|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում նախընտրական թեժ քարոզարշավի ընթացքում կուսակցությունները շարունակում են միմյանց մերկացնելուն ուղղված քայլերը: Գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը հրապարակել է զեկույց, ըստ որի` Թուրքիայում ամեն երեխա ծնվում է 5 513 դոլար պարտքով: Զեկույցը, որը կոչվում է «Թուրքիայի ճգնաժամը», պատրաստել է ՀԺԿ տնտեսական քաղաքականության բաժինը. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Ըստ զեկույցի` Թուրքիայի պարտքը 2002 թվականից ի վեր (Էրդողանի` իշխանության գալուց հետո) ավելացել է 3.5 անգամ` հասնելով 450 միլիարդի: «Իշխանությունը գլուխ է գովում, թե Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել է 23.5 միլիարդ պարտք, այնինչ` 319 միլիարդ դոլարով այն ավելացրել է: 2002 թ. ամեն երեխա ծնվում էր 963 դոլար պարտքով, իսկ 2018 թ. այդ ցուցանիշը հասել է 5 513 դոլարի», - նշված է զեկույցում: