Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթում է, եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել: Ուշագրավ է, որ այսպիսի հանդիպումներ նախկինում էլ են եղել, բայց շոշափելի արդյուքներ, կարծես, չեն նկատվել:
Yerkir.am-ը արաբագետ Սարգիս Գրիգորյանից փորձել է ճշտել, թե նմանօրինակ այցերը որքանո՞վ են նպատակահարմար և ին՞չ կարող են տալ Հայաստանին: «Քուվեյթը դինամիկ զարգացող այն արաբական երկրներից է, որն առանձնանում է Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանում մատների վրա կարելի է հաշվել նման պետություններ, որոնք գտնվում են արագ զարգացող երկրների շարքում»,- նշեց արաբագետը՝ հավելելով. «Նախ` շատ կարևոր է դիտարկել Քուվեյթի աշխարհագրական դիրքը: Այս երկիրն ունի ելք դեպի ծով, որը նրան հնարավորություն է տալիս բավական լուրջ տարանցիկ գոտի հանդիսանալ: Ընդհանրապես, տարածաշրջանում սա ազդեցիկ գործոն է: Կարևոր է դիտարկել նաև այդ երկրի էներգետիկ ռեսուրսները: Այս երկիրը երրորդն է տարածաշրջանում նավթի արտահանման ծավալով: Սա էլ բավական լուրջ գործոն է»:
Նա շեշտեց, որ, այս գործոնները նկատի ունենալով, պետք է հասկանանք, որ Հայաստանի և Քուվեյթի համագործակցությունը կարող է օգուտներ բերել Հայաստանին:
Մեր այն հարցին, թե Հայաստանը հատկապես ո՞ր ոլորտներում կարող է համագործակցել Քուվեյթի հետ, արաբագետը պատասխանեց. «Սոցիալական, քաղաքական և բոլոր ոլորտներում, փորձի փոխանակման, որը կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»: