Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլի Ալենի կողմից «քաղաքական տրյապկա» բնութագրված սույն կերպարն իրո՞ք չի հասկանում իր ասածի ծիծաղելիության չափը, թե՞` էժանագին մանիպուլյատոր է...
Այ' Էդմոն, նախ «միջազգային հանրություն» ասելով ի՞նչ ես հասկանում... Մեզ համար անծանոթ այդ հանրության անունից հաճախակի է «մկկում» նաև քաղաքական հայրդ... Օրինակ` այդ հանրության մեջ մտնու՞մ է Կաբո Վերդեն կա՞մ Չիլին... Թե՞ քո նմանների համար այդ հանրության մեջ միայն մտնում են մի քանի եվրոպական երկիր ու ԱՄՆ֊ն...
Երկրորդը` Արցախը մոտ 3 ամիս է շրջափակման մեջ է...Այդ «միջազգային հանրություն» կոչվածն ինչ֊որ բան արե՞լ է այդ ուղղությամբ, որ հիմա էլ ազերի֊թուրքերի ահաբեկչությանն անդրադառնա ու կանխի Բաքվի պատրաստվելիք հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ...Թե քո նմանի համար բավ է այդ հանրությունից ականջահաճո զառանցանքներ լսելն ու անիմաստ ինչ֊որ որոշումներ ընդունելը, որոնց վրա Բաքվում, մեղմ ասած, թքած ունեն...
Այ' Էդմոն, չես հասկանում, որ այդ հանրությունը զզվում է քո ու Նիկոլիդ պես լացկաններից և մուրացկան «շուստրյակներից», ովքեր փորձում են իրենց խնդիրները լուծել ուրիշի միջոցով...
Միջազգային հանրություն կոչվածը քո նմաններին ասում է` «Եղունգ ունես գլուխդ քորի» և ուրիշի վրա էլ հույսդ չդնես...
Էդմո՛ն, կապիտուլյանտ Նիկոլիդ ու քո նման թուրքի դեմ ծնկածներն ամենամեծ թշնամիներն են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի...»։