Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հանդիպումներին ՀՀ նախագահի հետ, մանավանդ` նույնատիպ հանդիպումը ՀՅԴ-ի հետ որոշ ժամանակ առաջ նույն այդ քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին, պատասխանեց. «Ես չեմ հիշում, որ ՀՅԴ-ի հետ նախագահի հանդիպումը բացասական են ընդունել: Բնական է, մենք մեր մոտեցումները նախկինում շարադրել ենք և դա հրապարակային ենք արել: Նաև նախագահի հետ քննարկումներ ենք ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Մենք ներկայացրել ենք մեր 10 առաջարկությունները: Կարծում եմ` նորմալ գործընթաց է, այն, ինչ նա խոստացել է դեռևս անցյալ տարեվերջին, արդեն սկսել է»:
Աղվան Վարդանյանը նաև հավելեց. «Նորմալ ենք ընդունում այն քաղաքական ուժերին, որոնք հանդիպում են ու պատրաստ են բովանդակային քննարկումներ անցկացնել: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ չեն, կարծում եմ` ընթացքում առնվազն քննարկումներին կմասնակցեն և իրենց տեսակետները կհայտնեն»: