կարևոր
3478 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 21:18
Հասարակություն

Քաղաքական հետապնդում է, դրա համար էլ հատուկ են վերաբերվում․ փաստաբան

Քաղաքական հետապնդում է, դրա համար էլ հատուկ են վերաբերվում․ փաստաբան

«Կոնկրետ այս դատավարության նկատմամբ ես զգում եմ, որ հատուկ վերաբերմունք կա Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի մասով»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հավելեց, որ այս գործն ի սկզբանե քաղաքական հետապնդման գործ է։

«Քաղաքական հետապնդում է, դրա համար էլ հատուկ են վերաբերվում։ Ամեն դեպքում՝ այս միջնորդությունը ոչ իրավաչափ էր ։ Սա բողոքարկում էր առաջին խափանման միջոցի հետ կապված որոշմանը։ Երևի ժամանակ շատ ունեն դատախազները, մեր ժամանակն էլ օգտագործեցին, ի սկզբանե պարզ էր, որ այս որոշումն իրավաչափ չէ»,- ասաց Բաբայանը։
Փաստաբաններն ամեն դեպքում դրական գնահատեցին նիստի անցկացումը, ասում են՝ շատ հարցեր քննարկեցինք։

«Իրականում այս ատյանում իրավունք չունեինք այդ հարցերը քննարկելու, քանի որ մենք բողոքարկում էինք քննարկում, բայց այնուամենայնիվ լավ էր, թող լինեն այսպիսի քննարկումներ։ Պարոն Մելիքյանը սիրում է այսպիսի երկար քննարկումներին մասնակից լինել»,- հավելեց Բաբայանը։

Նշենք, որ «Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ  էր հայտնել դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։ Դատարանը մերժեց  հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը, որն էլ  բողոքարկման ենթակա չէ։