|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցության եզրեր գծել ԲՀԿ-ի հետ:
«ԲՀԿ-ի հետ համագործակցելու եզրեր կարող են լինել, միանշանակ: Եթե մեր տեսակետները համընկնեն, ի՞նչն է խնդիրը, որ չհամագործակցենք»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Հիմա եթե որոշակի խնդիրների շուրջ կա նույն դիրքորոշումը, որոշ հարցերի շուրջ կարողանում ենք համաձայնության գալ, ինչո՞ւ չհամագործակցենք: Այնպես որ` «Ժառանգություն» կուսակցությունում անունները միանշանակ առաջնային տեղ չեն գրավում»:
Նա շեշտեց նաև այն հանգամանքը, որ, ճիշտ է, ԲՀԿ-ն առաջվանը չէ` թե՛ ռեսուրսների, թե՛ կազմի առումով, բայց իրենք կշարունակեն համագործակցությունը:
Կուսակցության փոխնախագահը մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց նաև Նաիրա Զոհրաբյանի՝ որպես քաղաքական լիդերի և կուսակցության առաջնորդի մասին. «Ցանկացած քաղաքական գործչի գործունեությունը գնահատելի է ժամանակի մեջ, այս պահին տիկին Զոհրաբյանը նոր է ընտրվել կուսակցության ղեկավար, և ես, նրան շնորհավորելով, միայն հաջողություն եմ մաղթում իր` կուսակցական ղեկավար գործունեության մեջ»: