կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 13:20
Քաղաքական

«ԵՏՄ նոր մաքսային օրենսդրությունն ու մեր օրենսդրությունը շատ ընդհանուր եզրեր ունեն»

«ԵՏՄ նոր մաքսային օրենսդրությունն  ու մեր օրենսդրությունը շատ ընդհանուր եզրեր ունեն»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման քննարկումները միտված են ներկայացնել մեր գործարարներին, թե ինչ նոր ուղղություններ են նախատեսված ԵՏՄ նոր օրենսգրքում, և ինչ հնարավոր խնդիրների կարող են մեր գործարարները բախվել: Նա նշեց նաև, որ ԵՏՄ կոլեգիայի անդամները, երբ ներկայացնում էին Մաքսային օրենսգրքի հիմնական ուղղությունները, հուրախություն մեզ, մեր մաքսային կարգավորումները դրական գնահատվեցին: «Այն առումով դրական գնահատվեցին, որ առ այսօր մենք ունենք մեր օրենսդրությանը համապատասխանող կարգավորումներ, որը ԵՏՄ-ն դիտարկում է որպես առաջադեմ ուղղություն և առաջարկում է ներառել ԵՏՄ նոր օրենսգրքում»,- ասաց Միրումյանը: