կարևոր
5257 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 10:32
Քաղաքական

ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»

ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել իշխանական ճամբարի ստորին էշելոններում: Մասնավորապես ՔՊ-ականների տների եւ գրասենյակների մոտ ռումբեր տեղադրելը, Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակումը ՔՊ-ականների սիրտը վախ է գցել, որ կարող են արժանանալ հանրության դաժան դատաստանին։

Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, ապաստան կգտնի Հայաստանից դուրս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ ՔՊ-ի փակ քննարկումներն այլեւս չեն անցնում հլու-հնազանդ մթնոլորտում, եւ շարքային պատգամավորներն անգամ համարձակվում են հակադրվել Փաշինյանի ոչ միանշանակ որոշումներին։