Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայում պատմության միության նոր նախագահ է նշանակվել Գազի համասլարանի գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, դոկտոր Ռեֆիք Թուրքանը. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Haberturk-ի հետ զրույցում Թուրքանը Հայոց ցեղասպանության մասին ասել է. «Այս հարցում երևում են միայն Հայաստանն ու Թուրքիան, բայց այդպես չէ: Դրա հետին պլանում գերպետությունների՝ Թուրքիայի հետ ծածուկ հաշվետվություններն են»:
Նշելով, որ հայկական հարցի մասին կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ ծրագրեր են նախատեսվում, Թուրքանն ասել է. «Նախ` գիրք է հրատարակվելու, այնուհետև՝ շահագրգիռ եւ այլ երկրների համոզող վավերագրական մի օբյեկտիվ ֆիլմ է նկարահանվելու»:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ երկրում արգելափակվել է նաև Հայոց ցեղասպանության մասին իրազկելու համար բացված և մինչ օրս արված հետազոտությունների մասին տեղեկացնող «Հայկական հարցը» անունով ermenimeselesi.ttk.gov.tr կայքէջը, որում ամփոփվել են 1873-1923 թթ. փաստաթղթերը: