|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի գրողների եւ նկարիչների միությունները համաձայնագիր ստորագրեցին` պարտավորվելով Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման, ամրակայման եւ վերականգնման համար իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերել:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ պետք է հասարակության տարբեր շերտերին մշակութամերժ հասարակությունից դարձնել մշակութակենտրոն. «Համաձայնագիրը ցույց է տալիս, որ ստեղծագործական միությունները պատրաստ են նպաստել հոգեւոր կապերի ամրացմանը»:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը համարում է, որ համաձայնագրի միջոցով մի շարք խնդիրներ կլուծվեն, քանի որ դրա իմաստը հոգեւոր արժեքներ վերականգնելու մեջ է: