|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սիրելի՛ կանայք
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ: Մեր գործընկերուհիներին, որոնք ընտանիքի պահապանի սրբազան գործի հետ արժանապատվորեն են կրում ոստիկանի կոչումը, հաղթահարում մեր առաքելության բոլոր դժվարությունները, մաղթում եմ սեր, լույս և երազանքների իրականացում:
Ջերմորեն շնորհավորում եմ մեր ծառայակիցների կանանց, մայրերին, դուստրերին: Տոնի առթիվ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր կանանց:
Թող երջանկություն, շենություն լինի ձեր օջախներում, հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում: Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ