Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել եւ հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։
«Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»: Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաեւ՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առաձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։ «Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: