|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի եւ այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը եւ որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»:
Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են գնում: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ՀՀԿ հեռուստաընկերության շարքերն են համալրվել ԲՀԿ-ի «Կենտրոն» հեռուստաընկերությունից օրերս կամայականորեն հեռացված որոշ լրագրողներ: Հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, մասնավորապես՝ այն տարածքում, որտեղ սովորաբար ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բրիֆինգ է տալիս ՀՀԿ նիստերից հետո: Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ «Արարատի» աշխատակիցների համար նոր տեխնիկա է գնվել, իսկ որոշ մասով էլ նրանք կօգտվեն «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկայից: Հեռուստաընկերության գործունեության պատասխանատվությունը դրված է Արման Թերջանյանի վրա, ով եղել է «Արմնյուզի» գործադիր տնօրենը: ՀՀԿ-ականները մտադիր են նոր հեռուստաընկերությունում շեշտադրումը դնել պատմամշակութային, գաղափարախոսական, ժողովրդական, ազգային հաղորդումների վրա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: