| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրել է․
Հերթական արձակուրդից 2,5 ամիս անց վերադառնալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այժմ կրկին արձակուրդում է՝ արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 13-ին։
Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։
ԲԴԽ-ից հաստատեցին նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։
ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։ Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու դատավոր անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավորի, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։ Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ վճռաբեկի դատավոր է։