Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` պատգամավոր չլինելը չի նշանակում կյանքի վերջ: «Մի անգամ պատգամավոր ես, մի անգամ` ոչ: Որևէ քաղաքական գործիչ չպետք է մտածի, թե ինքը Ազգային ժողովում չէ, չի կարող այլ տեղ պիտանի լինել Հայաստանին. կան հազարավոր այլ աշխատանքներ, որտեղ մարդը կարող է իրեն դրսևորել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կատարվող իրադարձություններին, Պողոսյանի խոսքով` առայժմ տեսնում ենք անձերի համախմբումներ, սակայն պատգամավորը հույս հայտնեց, որ անձերի այդ համախմբումները գուցե վերածվեն ծրագրերի, տեսլականների:
Yerkir.am-ի հարցին` Արցախյան հակամարտության հարցի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի և այդ համատեքստում ո՞ր ուժի հետ կբանակցի, արդյո՞ք ՀԱԿ-ի տարբերակը ընդունելի է նրա համար, Պողոսյանն արձագանքեց. «Այն ուժն ինձ համար ավելի հարազատ կլինի, որը կխոսի, որ ինքը պատրաստ է լինելու հայկական շահերը տանել առաջ, ամեն ինչ անելու է, որ հայ զինվորը իրեն սահմանի վրա անվտանգ զգա, հզոր տնտեսություն ձևավորի, որ կարողանանք այդ տնտեսությամբ դիմակայել բոլոր մարտահրավերներին, մեծ զարկ տա գիտությանը, ինչը կնպաստի ռազմաարդյունաբերության զարգացմանը: Այսօր Ադրբեջանի հասարակությունը հիմնախնդրի կարգավորումը պատկերացնում է միայն ռազմական դիրքերից, պետք է այս փուլին դիմակայենք, որպեսզի այնտեղ մի քանի սերունդ հետո ձևավորվի մի հասարակություն, որը պատրաստ կլինի կիսել ինչպես ժողովրդավարության արժեքներն ու ընկալումը, որ համագործակցությունն է ավելի ճիշտ ուղին, քան թե ռազմական շրջանակը: Մենք պետք է գիտակցենք, որ միայն մեզանից չի կախված խաղաղ պայմանագրի կնքումը և վստահությունը, որ այն շարունակվելու է, բայց մեզանից է կախված թե ինչքան ենք մենք պատրաստ լինելու մեր շահերն առաջ տանելուն: Եթե հայկական շահերը պահանջում են, որ մենք պետք է դիմակայենք երկար ժամանակ այս իրավիճակին և ավելի ուժեղ դիրքերից բանակցենք, ապա դա պետք է անենք` զարկ տալով տնտեսությանը, ժողովրդավարությանը, մի խոսքով` ունենանք հզոր երկիր»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի տեսակետին, Պողոսյանը նշեց, որ ինքը բազմիցս ասել է, որ չի կիսում նրանց տեսակետն այս հարցում: