Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը:
Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` 20-ամյա Հայկ Բարոյանը ծնունդով Լոռու մարզի Սարչապետ գյուղից էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել և բնակվում էին Տաշիրում: Հայկը դպրոց է հաճախել Սարչապետում, սակայն տեղափոխվելուց հետո ուսումը կիսատ է թողել և ընդունվել Տաշիրի ավտովարորդական դպրոց: Մեր տեղեկություններով` Հայկը 5 տարեկան եղբայր ուներ և իրենից մեծ երեք քույր: Հարազատաների խոսքով` Հայկը շատ աշխատասեր տղա էր, շատ կապված փոքր եղբոր` Գարիկի հետ և նրա համար հաճախ էր նվերներ գնում: