Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը:
«Ժամը 13:30-ի սահմաններում Մազմանյան և Շիրակ փողոցների խաչմերուկում բախվել են Suzuki մակնիշի 11 ՕՍ 794 համարանիշի և Уаз մակնիշի 018 ՈՍ 06 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը կողաշրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ օգնել են դուրս բերել նրանց ավտոմեքենաներից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված Վիլիսը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, որով կալանավորի էին տեղափոխում: Կալանավորին ոստիկաններն օպերատիվորեն տեղափոխել են համապատասխան վայր»,- տեղեկացնում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: