Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի` Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող` 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը:
Ասատրյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Yerkir.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանը նշեց, որ Ասատրյանը բազանդամ ընտանիքի միակ աշխատողն էր:
«Նա ամուսնացած էր, 3 երեխա ուներ: Երեխաներն անչափահաս են, փոքրն էլ երկու ամսական է: Փոքր երեխան առողջական խնդիրներ ունի, հիմա էլ հիվանդանոցում է, վերջերս երեխային վիրահատեցին: Ասատրյանի հետ էին ապրում նաև հայրը, մայրը և տատը: Տան հոգսն ամբողջությամբ նրա ուսերին էր, ծնողները թոշակի տարիքի էլ չեն, որ ասեմ` թոշակ են ստանում»,- ասաց Զաքարյանը:
Նա նշեց նաև, որ Ասատրյանը գյուղի «ղոչաղ» տղաներից էր. «Ընտիր, աշխատող, խիզախ տղա էր: Ի՞նչ ասեմ, տան միակ լույսը մարեց»:
Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ Ասատրյանը նաև մեկ եղբայր ունի, ով նույնպես ամուսնացած է և մի կերպ իր ընտանիքն է պահում: