Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` ժամը 21:40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 20։50-ին անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայություն իրականացնող անձանց հետ, և այդ ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն տնակը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում: Պահակակետն ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նշենք, որ այդ հենակետում խստացված ռեժիմով հսկողություն պետք է իրականացներ «Պանտերա» ընկերությունը: Հրդեհի վայրում է եղել նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Aysor.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկում պահնորդային ծառայություն իրականացնող «Պանտերա» ընկերության հիմնադիր Հայկ Դարբինյանն ասել է, որ պահնորդային ծառայություն իրականացնող երեք հենակետ ունեն, որոնցից մեկն էլ հենց հրդեհել են։
Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիս»-ներով եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։
«Ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել հենակետը։ Նույն այդ պահին բնապահպանության նախարարի հետ Իջևանից վերադառնում էինք Երևան։ Լուրն անմիջապես զեկուցեցի նախարարին, և դեպքից մի քանի րոպե անց արդեն տեղում էինք»,- ասել է Դարբինյանը։
Նրա խոսքով՝ տեղացիներն ասում են, որ արդեն 30 տարի է՝ իրենք անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում այն բանի հետ, որ այլևս չեն կարողանալու փայտագողությամբ զբաղվել։