| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գյումրիի «Շիրակ»-ն այսօր 4-ամյա պայմանագիր է ստորագրել 20-ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. դեկտեմբերի 1-ը։
Այվազյանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում (2008), 2012-ից սկսել է խաղալ «Փյունիկի» հիմնական կազմում, հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։
«Շիրակ»-ում Վիուլեն Այվազյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով:
«Շիրակ» ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 20-ամյա հարձակվողն ասել է հետևյալը. «Շատ ուրախ եմ, որ սկսելու եմ հանդես գալ հարազատ քաղաքիս թիմում։ Անհամբեր սպասում եմ առաջին խաղին։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին»։