կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 14:35
Քաղաքական

«Ծառուկյանն արագությունը գերազանցեց, Սերժ Սարգսյանի «գայիշնիկը» կանգնեցրեց նրան»

«Ծառուկյանն արագությունը գերազանցեց, Սերժ Սարգսյանի «գայիշնիկը» կանգնեցրեց նրան»

Սերժ Սարգսյանը լրջագույն մեղադրանքներ է ներկայացրել կոնկրետ մարդու, իսկ կոնկրետ մարդն էլ լրջագույն հայտարարություններ է արել` Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար: «Գագիկ Ծառուկյանն արագությունը գերազանցեց, Սերժ Սարգսյանի «գայիշնիկը» կանգնեցրեց նրան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

«Իրականում սա այն դեպքն է, երբ ինչքան շատ եմ իմանում, այնքան քիչ եմ հասկանում: Ի վերջո, Սերժ Սարգսյանը պետք է հաշիվ տա հասարակությանը: Եթե Ծառուկյանն ազգային անվտանգության ռիսկ է, հարկեր, հանցագործություններ է պարտակել, այդ դեպքում Սարգսյանն ի՞նչ բացահայտեց այսքան ժամանակ»,- նշեց նա՝ հավելելով. «Երբ որոշեց Սահմանադրության փոփոխություններին դեմ ելնել, այդ պահի՞ց որոշեցիք զբաղվել Ծառուկյանով: Մյուս կողմից էլ պետք է տեսնենք Գագիկ Ծառուկյանի կոնկրետ գործողությունները, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն»:

 

Բարսեղյանը չցանկացավ որևէ կանխատեսում անել այս առնչությամբ, քանի որ, ըստ նրա, անշնորհակալ գործ է: «Ես կարծում եմ, որ որևէ կանխատեսում անելն անշնորհակալ բան է, բայց գիտեմ, որ ոչ մեկը տեղի կունենա, ոչ էլ՝ մյուսը: Միայն կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանի «գայիշնիկները» հուշեցին, որ հանդարտվի Ծառուկյանը, աջ քաշի, թե չէ լավ չի լինելու»,- նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահը: