|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր Տուլայի Ուզլովսկի քաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվում է ավտոբուսի վթարից տուժած հայերի մի մասը, այցելել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ մեկնած ներկայացուցիչները. հայտնում է Тульские известия-ն:
Խոսելով հետաքննության մասին` Գրուզդևը նշել է, որ, վերջին տեղեկությունների համաձայն, վարորդը գերազանցել է արագությունը ճանապարհի տվյալ հատվածում: «Այդ ճանապարհին շատ շրջադարձեր կան, հնարավոր է` դա իր դերն է խաղացել»,- նշել է նա: