կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 15:30
Իրավական

Փաստաբանը դատական նիստից չուշանալու համար գերազանցել է մեքենայի արագությունը

Փաստաբանը դատական նիստից չուշանալու համար գերազանցել է մեքենայի արագությունը

«Հարսնաքարի» գործով դատական նիստին մեկ ժամ ուշացումով ներկայացան ամբաստանյալների պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Արմեն Խաչատրյանը: Վերջինս դատարանին հայտնեց իր ուշանալու պատճառը, որն է`վերաքննիչ քրեական դատարանում մեկ այլ նիստին մասնակցելը: Այլ դատական նիստի էր նաև Մարինե Թովմասյանը:

 

Դատավոր Դավիթ Հարությունյանը նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախաշգուշացում, սակայն պաշտպաններն առարկեցին: Մարինե Թովմասյանը խնդրեց կրկին վերանայել` դատական նիստերը շաբաթական 3 անգամ անցկացնելու փոխարեն անցկացնել 2 անգամ, քանի որ ինքը «ի վիճակի չէ մեջտեղից կիսվել», իսկ հանրային պաշտպանի գրասենյակում պարապ մարդ չկա, որ իրեն փոխարինի: Նա միաժամանակ հայտնեց, որ  «Հարսնաքարի» գործի պատճառով բազմիցս գերազանցել է իր մեքենայի արագությունը և վարչական տույժի է ենթարկվել 30 հազար դրամի չափով:

 

Դատավորը հանեց սակցիան: Այս պահին հարցաքննվում է տուժող Արկադի Աղաջանյանը: