|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ԲՀԿ-ականներն այցելել են կառավարություն և հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ըստ էության, հաստատեց մեր տեղեկությունը: Նա ասաց, որ մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ գնացել են կառավարություն՝ քննարկելու ՓՄՁ-ներին և տնտեսական ոլորտին առնչվող մի քանի նախագծեր:
Մեր հարցին, թե կառավարություն գնալու հիմնական դրդապատճառը տնտեսական ոլորտին առնչվող նախագծերի քննարկո՞ւմն է միայն եղել, նաև` ինքն է՞լ է գնացել կառավարություն, խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Մենք արդեն հայտարարել ենք, որ որևէ հարցի չենք պատասխանում»:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ կառավարությունում բարձրացրել է տնտեսական ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Դիտարկմանը, թե Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի այցի նպատա՞կն ինչ հարցերի քննարկմանն էր ուղղված, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այդ մասին իրենցից հարցրեք»: