|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Պարզվում է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում են գրել նաեւ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամել Հարութ): Հիշեցնենք, որ ավելի վաղ նման դիմում են գրել Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն:
Արդեն տեւական ժամանակ է` Yerkir.am-ը փորձում է կապ հաստատել այդ պատգամավորների հետ, բայց` ապարդյուն. անհասանելի են, եւ վերջ: Ուշագրավ է, որ ժամեր առաջ, երբ, ի վերջո, հաջողվեց կապ հաստատել Բելաջոյի Գրիշի հետ, նա «հայտնաբերեց», որ իր տեղը հարմար չէ, լավ չի լսում ու անջատեց հեռախոսը: Իսկ Հարություն Ղարագյոզյանը, հիշեցնենք, երկու օր առաջ մեզ հետ զրույցում բացառել էր ԲՀԿ խմբակցությունից դուրս գալը:
Ուշագրավ է, որ մամուլում արդեն խոսվում է այն մասին, որ քիչ առաջ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, և որ հաշտությունը հեռու չէ: