|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մարզպետների, նախարարների և «Իմ քայլ»-ի պատգամավորների մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպման քննարկման թեման է եղել տնտեսության վիճակը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո:
Անդրադառնալով հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրն ու օրենսդիրը միասին քննարկել են օրվա օրակարգային հարցը: «Այսօրվա օրակարգային հարցը վերաբերվում էր տնտեսությանը, Covid-19-ին, տարբեր արձանագրումներ տեղի ունեցան, հարցեր, պատասխաններ հնչեցին: Այս տրամաբանության մեջ է եղել քննարկումը»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ այս ֆորմատով հանդիպումները լինելու են շարունակական: ԱԺ փոխխոսնակը ենթադրում է, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենա, որին կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները:
Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ իշխանության լարվածության, որևէ այլ կուսակցության վերաբերյալ քննարկում չի եղել: