կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 09:51
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը որոշել է կրկին աշխատանքային դարձնել մեռելոցների օրերը. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանը որոշել է կրկին աշխատանքային դարձնել մեռելոցների օրերը. «Հրապարակ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ հասարակությունը կնշի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հաջորդած երկուշաբթի օրը մեռելոց է, թերևս՝ աշխատանքային:

 

Նշենք, որ մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելը նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։