Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 22-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Բ. Ն.-ն:
Նույն օրը, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ս.-ն:
Պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 19.00-ին, թիվ 195 դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին:
Ըստ բժիշկների տեղեկանքի` վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պառճառել է 1998 թ. ծնված Ս. Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 01.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: