Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով քննչական գործողության մասնակցելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատամարտիկի և Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքներն իրար հակասում են, նրանց միջև առերես հարցաքննություն տեղի կունենա:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննության արդյունքներով՝ 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակիչներ Արարատ Գրիգորյանին, Հակոբ Պետրոսյանին և Արմեն Սարգսյանին: Նրանցից երկուսի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, իսկ մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Համաձայն Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության` նրան պատճառված վնասվածքների աստիճանը գնահատվել է ծանր։