|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Արդեն հայտնել ենք, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության` Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը Էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ` 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հայտարարել է, որ նախորդ օրը Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի ու 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ Հ. և Ա. Հակոբյաններին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ խոսքը նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մասին է, ում եղբայրը նախորդ շաբաթ էր մահացել գազալցակայանի պայթյունի հետքևանով ստացած այրվածքներից:
ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ երեկ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Հակոբ Հակոբյանը և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել, իսկ նրա որդին՝ Արայիկ Հակոբյանը, դեռևս չի ներկայացել բաժին: Հետաքննությունը շարունակվում է: