|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, և Գոռ Հարությունյանը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են, ապա նրանք ներկայացել են ոստիկանության բաժին: Այդ մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Էյներ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը բացատրություններ են տվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Երեկ Yerkir.am-ը հայտնել էր, որ Էյներ Խաչատրյանը, հարբած վիճակում, ընկերների հետ ծեծել է Գորիսում հայտնի Կուլակի որդիներին` 33-ամյա Արթուրին և 23-ամյա Գոռին: Ծեծից հետո Լիսկայի քրոջ ամուսինը իր մեքենայով տղաներին տարել էր անհայտ ուղղությամբ, թույլ չէին տվել` շտապօգնություն գար: