|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱԺ նիստում քննարկվում են Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը վերաբերում է Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների ցեղասպանության դատապարտմանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած որոշման նախագիծը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին է:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության տեսակետն այդ երկու նախագծերի վերաբերյալ:
«Մենք այս երկու նախագծերի քվեարկությանը չենք մասնակցելու: Առաջինն այն պատճառով, որ կա ավելի համաձայնեցված փաստաթուղթ, որը, ընդգրկվելով օրակարգ, իրավունք է տալիս ցանկացած հարց քննարկել, նաև` Զարուհի Փոստանջյանին հուզող հարցը: Երկրորդ նախագծի հետ կապված` մենք ընդհանրապես դեմ ենք նախագահի պաշտոնի պահպանմանն ուղղված ցանկացած քայլի: Մենք արտահայտել ենք մեր մոտեցումը՝ չմիանալով այդ նախաձեռնությանը: Համարում ենք, որ այն սահմանադրական կարգով, որը գործում է Հայաստանում, պրակտիկորեն անհնար է պաշտոնանկ անել նախագահին, ահա` ինչու մենք չենք մասնակցելու այս երկու նախագծերի քվեարկությանը»,- ասաց նա: